Մայրենի

Ես հիմա կարդում եմ <<Հարրի Փոթթերը և ազքաբանի կալանավորը>>

 

Հարրին շուրջը նայեց։ Սլիդերինի բոլոր խաղացողները բացի Մալֆոից, սլացան դեպի Անջելինան` ներառյալ Սլիդերինի դարպասապահը. Բոլորը պատրաստվում էին նրա ճանապարհը կտրելու…

Հարրին շրջեց իր ավելը, համարյա պառկեց վրան ու, ծնկներով հարվածելով, մեծ արագությամբ սուրաց սլիդերինցիների վրա։

-գրո՜ղը տանի։

Տեսնելով իրանց վրա սուրացող <<Շանթին>> սլիդերինցիները ցրվեցին. Անջելինայի ճանապարհն ազատ էր։

-ԳՈ՜Լ։ ԳՈ՜Լ։ գրիֆինդորն առջևում է ` ութսունով քսան։

Հարրին։ որ քիչ էր մնում` գլխով տրիբունա մտներ, օդում արգելակեց ու նորից վեր թռավ դեպի խաղադաշտի կենտրոն։

Իսկ այն, ինչ տեսավ հետո, ստիպեց, որ սիրտը կտրուկ դանդաղի…

Մալֆոյը դեպի վայր էր թռչում` դեմքին հաղթական արտահայտություն, իսկ խոտերից մի քանի ոտնաչափ վերև փայլփլում էր ոսկեթույր սնրչը։

Հարրին ավելը նորից ներքև ուղղեց, բայց Մալֆոյը շատ առաջ էր…

-Գնա’,գնա’,գնա’,-հորդորում էր Հարրին ամբողջ մարմնով  սեղմվեց ավելի կոթին, որպեզի խույս տա Բոուլի նետած բլաջերից։

Արդեն Մալֆոյի կոճիկներին էր մոտենում…

Ահա հավասարվեց։

Հարրին առաջ նետվեց` ավելի կոթը ձեռքերից բաց թողնելով, մի կողմ հրեց Մայֆոյի ձեռքն ու…

-ԱՅՈ՜։

Հարրին նորից վեր թռավ` ձեռքն օդում պարզած։

Մարզադաշտն ուղղակի պայթեց։

Հարրին սավառնեց ամբոխից վեր. Ականջների մեջ զրնգում էր։

Բռի մեջ փոքրիկ ոսկե գնդակը հուսահատ թափահարում էր թևիկները` փորձելով ազատվել։

Ահա Վուդը, արցունքներից գրեթե բան չտեսնելով, սլանում էր դեպի Հարրին։

Նա փաթաթվեց Հարրիին ու, չփորձելով իրեն զսպել, հեկեկաց` գլուխը նրա ուսին դրած։

Հարրին զգաց Ֆրեդի ու Ջորջի երկու հարվածները, հետո լսվեց Ալիսիայի, Անջելինայի ու քեյթիի ձայները. <<Գավաթը մե՜րն է։ Գավաթը մե՜րն է>>։

Գրիֆինդորի խաղացողները, գրկախառնված ու մի մեծ թնջուկ դարձած, խռպոտ աղաղակներով վայրէջք կատարեցին։

Կարմիր հագած երկրպագուներն ալիք-ալիք, արգելապատերն անցնելով, խաղադաշտ լցվեցին։

Գրիֆինդորցիների մեջքներին հարվածների տարափ տեղած։

Անհամար ձայներ էին հնչում, ու մարդիկ էին հպվում Հարրիին։

Իսկ հետո Հարրիին ու թիմի մյուս խաղացողներին, ուսերին դրած,տարան խաղադաշտից դուրս։

Հարրին տեսավ հագրիդին` կրծքին ալ կարմիր ժապավենններից վարդեր փակցրած. << դու հաղթեցիր նրանց,Հարրի, հաղթեցի՜ր։ շուտով Բաքբիքին կասեմ դրա մասին>>։

Ահա Փերսին, որ արժանապատմությունը մի կողմ թողած` խելագարի  նման վեր ու վար էր ցատկոտում։

Պրոֆեսոր Մաքգոնագոլը վուդից ել բարձր էր հեկեկում ու գրիֆինդորի հսկա դրոշով սրբում էր արցունքները։

Վերջապես Ռոնն ու Հերմայոնին, որ բազմության մեջ ճանապարհ բացելով` գալիս էին դեպի Հարրին։

Հուզմունքից բառեր չեին գտնում ասելու։

Ուրախությունից ուղղակի շողում էին, երբ Հարրիին մոտեցրին տրիբունային որտեղ կանգնած էր Դամբլդորը` ձեռքին քվիդիչի հսկա գավաթը։

Թող միայն այդ պահին դեմենթորներից մեկնումեկը հայտնվեր…

Երբ Վուդը հեկեկալով Հարրիին հանձնեց գավաթը, Հարրին այն վեր պարզեց ու մտածեց, որ հիմա ինքը կկարողանար աշխարհի ամենալավ պատրոնուսն անել։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով